National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արայիկ Ռազմիկի Աղաբաբյան

Ծնվել է 1962թ. մարտի 19-ին Արմավիրում:

1986թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետը: Մանկավարժ:

1979-1981թթ. Արմավիրի կենցաղ-սպասարկման կոմբինատում աշխատել է  բանվոր: 1986-1988թթ. դասավանդել է Արմավիրի մարզի  Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցում: 1988-1990թթ. նույն դպրոցում աշխատել է կազմակերպիչ: 1990-1991թթ.` Արմավիրի թիվ 10 միջնակարգ դպրոցի ուսուցիչ: 1990թ. ընտրվել է Ժողովրդական պատգամավորների առաջին գումարման Հոկտեմբերյանի քաղաքային խորհրդի պատգամավոր: 1991-1995թթ.` Հոկտեմբերյանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի պատասխանատու քարտուղար, 1995-1996թթ.` քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ: 1996-1998թթ. եղել է Արմավիրի մարզպետի խորհրդական, 1998-1999թթ.` Արմավիրի մարզպետարանի տեղական ինքնակառավարման մարմինների եւ հանրապետական գործադիր մարմինների մարզային ծառայությունների համակարգման վարչության պետ: 1996-1999թթ. եղել է Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ: 2004-2005թթ.` «Իռամեն» ՓԲԸ տնօրենի տեղակալ, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2008-2012թթ.` Արմավիրի մարզպետի տեղակալ:

1988թ-ից Ղարաբաղյան շարժման մասնակից է (աջակցել է կամավորական ջոկատների կազմավորման եւ նյութատեխնիկական ապահովման գործընթացին):

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Պետական սահմանի պահպանությանը գործուն աջակցության համար պարգեւատրվել է ՌԴ դաշնային սահմանապահ ծառայության տնօրենի հատուկ պատվոգրով (1997թ.):

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am