Ծնվել է 1956թ. օգոստոսի 16-ին Երեւանում:
1978թ. ավարտել է Մոսկվայի մանկավարժական համալսարանը: Պատմաբան: Հնագետ: Պատմական գիտությունների թեկնածու:
1978-1980թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1980-1989թթ. «Էրեբունի» թանգարանում եղել է գիտաշխատող, գիտահետազոտական բաժնի վարիչ, 1989թ. ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում՝ գիտաշխատող:
1990-1992թթ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին:
1990-1992թթ.` ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեի, 1992-1995թթ.` ՀՅԴ Բյուրոյի անդամ: 1995-1998թթ. բանտարկված է եղել` քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով):
1998-1999թթ. աշխատել է ՀՀ Նախագահի խորհրդական, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ:
1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 17 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՅԴ խմբակցության անդամ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ՀՅԴ խմբակցության անդամ: ՀՅԴ Բյուրոյի անդամ:
2003թ. հունիսի 12-ին ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ:
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): 07.06.2007-28.02.2008թթ.` Ազգային ժողովի նախագահի տեղակալ, 24.02.2010-31.05.2012թթ.` Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: 19.05.2008-31.05.2012` «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար:
2012թ.մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: