National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Վահան Էդուարդի Հովհաննեսյան

Ծնվել է 1956թ. օգոստոսի 16-ին  Երեւանում:

1978թ. ավարտել է  Մոսկվայի մանկավարժական համալսարանը: Պատմաբան: Հնագետ: Պատմական գիտությունների թեկնածու:

1978-1980թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1980-1989թթ. «Էրեբունի» թանգարանում եղել է գիտաշխատող, գիտահետազոտական բաժնի վարիչ, 1989թ. ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում՝ գիտաշխատող:

1990-1992թթ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին:

1990-1992թթ.` ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեի, 1992-1995թթ.` ՀՅԴ Բյուրոյի անդամ: 1995-1998թթ. բանտարկված է եղել` քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով):

1998-1999թթ. աշխատել է ՀՀ Նախագահի խորհրդական, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ:

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 17 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՅԴ խմբակցության անդամ:

2003-2007թթ.`  Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ՀՅԴ խմբակցության անդամ: ՀՅԴ Բյուրոյի անդամ:

2003թ. հունիսի 12-ին ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): 07.06.2007-28.02.2008թթ.` Ազգային ժողովի նախագահի տեղակալ, 24.02.2010-31.05.2012թթ.` Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: 19.05.2008-31.05.2012` «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար:

2012թ.մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ  կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:






















ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am