Ծնվել է1958թ. հոկտեմբերի 7-ին Նախիջեւանի Գեմուր գյուղում:
Մոտոհրաձգային զորքերի պահեստազորի լեյտենանտ է:
1982թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Հայոց լեզվի եւ գրականության մասնագետ: Բանաստեղծ: Լրագրող:
1975-1977թթ. «Հայջրինդուստրիա» միավորումում աշխատել է ապրանքագետ: 1982- 1987թթ. եղել է «Երեւանի համալսարան» թերթի պատասխանատու քարտուղար, 1988-1990թթ.՝ «Աղբյուր» եւ «Գարուն» ամսագրերի աշխատակից, 1990-1993թթ.` Հայաստանի գրողների միության քարտուղար, 1991-1993թթ.` «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր, 1994թ.` «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից, 1994-1996թթ.` «Դրոշակ» (Աթենք, Հունաստան) հանդեսի խմբագիր, 1996-1999թթ.` «Երեւան» լրատվական կենտրոնի գլխավոր խմբագիր: 2003-2008թթ. եղել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար:
1990 թվականից ՀՅԴ անդամ է: 2008թ. ընտրվել է ՀՅԴ Բյուրոյի անդամ:
1999-2003թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ արտաքին հարաբերությունների, այնուհետեւ` պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՅԴ խմբակցության անդամ, այնուհետեւ` ղեկավար:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից: ՀԼԿԵՄ կենտկոմի գրական մրցանակի դափնեկիր է (1989թ.): Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով (2006թ.): «Քարե սեղան» եւ «Ելք երկրից» բանաստեղծական ժողովածուների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: