Ծնվել է 1967թ. հունիսի 22-ին Աչաջուր գյուղում (Տավուշի մարզ):
1991թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը: Մաթեմատիկոս, մանկավարժ: Ֆիզմաթ գիտությունների թեկնածու:
1991-2003թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղում եւ Երեւանի պետական համալսարանում:
2003-2010թթ. եղել է «Արթիկտուֆ» ՓԲԸ-ում տնօրենների խորհրդի նախագահ:
2002-2010թթ. եղել է ՀՀՇ կուսակցության վարչության փոխնախագահ: 2011թ. «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադիր նախագահն է:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: