National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Զարուհի Համազասպի Փոստանջյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
16.01.1972
Կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
Խմբակցություն
22.10.2013 - 03.02.2014
«Ժառանգություն» խմբակցություն   (Ղեկավար)
31.05.2012 - 22.10.2013
«Ժառանգություն» խմբակցություն   (Քարտուղար)
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1972թ. հունվարի 16-ին Երեւանում:

1994թ. ավարտել է Երեւանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը: Իրավաբան-իրավագետ:

1999թ. Հայաստանի Հանրապետության փաստաբաննների միության կողմից ստացել է փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր: 1999 թվականից Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է:

Վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Շվեդիայում եւ Լեհաստանում:

1993-1996թթ. աշխատել է  Հայաստանի Հանրապետության բնապահպանության դատախազությունում` որպես ավագ տեսուչ, 1998-1999թթ.` «Հելսինկյան ընկերություն» հասարակական կազմակերպությունում, իսկ 1999-2000թթ.` «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունում` իրավաբան, 1999-2000թթ.` «Դիկէ» իրավաբանական  ծառայություն» ՍՊԸ-ում`  փաստաբան: 2000-2002թթ. «Հայ Փաստաբանների միջազգային միություն» հասարակական կազմակերպությունում եղել է մի շարք ծրագրերի ղեկավար, 2004-2005թթ.` «էնդաքսի» ՍՊԸ տնօրեն, 2006-2007թթ.` ՀՀ ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի իրավաբան: 2000-2007թթ. եղել է «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության նախագահ,  մի շարք ծրագրերի ղեկավար, միաժամանակ եղել «Պրոմեթեւս» եւ «Երկիր Մեդիա»  հեռուստաալիքներով հեռարձակվող «Փաստաբան» հեռուստահաղորդման ծրագրի հեղինակ եւ վարող:

«Զորավար Անդրանիկ» հայոց համազգային միության կողմից պարգեւատրվել է պատվոգրով, շքանշանով եւ հուշամեդալով` մասնագիտական հմուտ կարողությունների համար, իսկ Փաստաբանների պալատի կայացման գործում ներդրած մեծ ավանդի համար` ՀՀ փաստաբանների պալատի պատվոգրով:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Ժառանգություն» կուսակցություն): 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 13.01.2010-31.05.2012թթ.` գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի չորս զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am