National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Ալեքսանդր Ռոբերտի Արզումանյան

Ծնվել է 1959թ. դեկտեմբերի 24-ին Երեւանում:

1986թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը:

Մինչեւ 1990թ. Քաղաքի կառավարման ավտոմատացված համակարգերի Երեւանի գիտահետազոտական եւ նախագծային ինստիտուտում (ՔԿԱՀԵՆԻ)  աշխատել է ճարտարագետ-ծրագրավորող: 1988-1990թթ. ղեկավարել է Հայոց համազգային շարժման լրատվական կենտրոնը, հրատարակել կենտրոնի տեղեկագրերը: 1990-1991թթ. եղել է ՀՀ ԳԽ նախագահի օգնական: 1991թ. ՀՀ ԳԽ նախագահության եւ Նախարարների խորհրդի համատեղ որոշմամբ գործուղվել է ԱՄՆ (ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու նպատակով): 1992-1993թթ. եղել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: 1992-1996թթ.` ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ: 1996-1998թթ.` ՀՀ արտաքին գործերի նախարար:

1988թ-ից մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը: 2000-2002թթ. եղել է Հայոց համազգային շարժման վարչության նախագահ:  2001-2004թթ. Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ (հայ եւ թուրք ականավոր գործիչներից կազմված անկախ խումբ):  2002թ. հուլիսին Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հանձնարարությամբ Նյու Յորքի Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը կատարել է Հայոց եղեռնի նկատմամբ ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման վերաբերյալ կոնվենցիայի կիրառելիության իրավաբանական վերլուծություն:

2002թ. աշխատել է մարդու իրավունքների, ժողովրդավարության, տարածաշրջանային համագործակցության հարցերով զբաղվող ոչ կառավարական կազմակերպություններում: 2008թ. նախագահական ընտրություններում եղել է նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի պետ: 

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am