Ծնվել է 1977թ. փետրվարի 25-ին քաղաք Սպիտակում:
1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան:
2002-2005թթ. ՀՀ բնապահպանության նախարարության նորմատիվամեթոդական վարչությունում աշխատել է առաջատար, ապա` գլխավոր մասնագետ: 2004-2005թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր hարկային պետական ծառայության պետի օգնական, 2005-2009թթ.` ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ապա` վերահսկողության վարչության պետ: 2006-2009թթ.` հիմնադրամի նախագահի տեղակալ:
2009-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության քարտուղար:
2012թ. հունիսի 18-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով (2003թ.) եւ հուշամեդալով (2006թ.), «Վազգեն Սարգսյան» մեդալով (2008թ., ՊՆ), «Մխիթար Գոշ» մեդալով (2016թ.):
Ամուսնացած է, ունի երկու զավակ: