National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Հովհաննես Հայկի Մարգարյան

Ծնվել է 1964թ. մայիսի 21-ին Լենինականում (Գյումրի):

1985թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը, 1993թ.` Մոսկվայի մարզի (ՌԴ) Սերգիեւ-Պոսադի համառուսաստանյան ԳՀԻ ասպիրանտուրան: Սննդարդյունաբերության ճարտարագետ: Ճարտարագետհետազոտող: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու:

1986-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1987-1989թթ. աշխատել է Ախուրյանի շրջանի Բայանդուր գյուղի թռչնաբուծական ֆաբրիկայում ճարտարագետ, կաթսայատան վարիչ, 1989-1990թթ. Լենինականի հղկող հաստոցների գործարանում` առաջատար ճարտարագետ-ջերմատեխնիկ: 1994թ. եղել է Գյումրու հրուշակեղենի ֆաբրիկայի տնօրեն: 1996թ. ընտրվել է Գյումրու «Հրուշակեղենի ֆաբրիկա» ԲԲԸ նախագահ, 2002թ.` Գյումրու ավագանու անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): 19.06.2007-17.06.2008թթ` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 17.06.2008-31.05.2012թթ.` Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 30.11.2010-31.05.2012թթ.` Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 16.06.2008-15.09.2009թթ.` 2008 թվականի մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am