Ծնվել է 1959թ. ապրիլի 28-ին Գյումրիում (Լենինական):
1982-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1981թ. ավարտել է Երեւանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղի շինարարական ֆակուլտետը: 1988թ.` Մոսկվայի բարձրագույն կոմերիտական դպրոցը: 2004թ.` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կառավարման եւ տնտեսական բարեփոխումների ինստիտուտի ասպիրանտուրան: Ճարտարագետ-շինարար: Տնտեսագիտության թեկնածու:
1973-1975թթ. Լենինականի պետական սելեկցիոն կայանում աշխատել է բանվոր: 1978-1981թթ. Մարիական Ինքնավար Հանրապետությունում եւ Տյումենի մարզում (ՌԽՖՍՀ) եղել է ԵրՊԻ Լենինականի մասնաճյուղի ուսանողական շինարարական ջոկատի հրամանատար: 1981-1982թթ.` նույն ինստիտուտի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար: 1984-1989թթ.` Լենինականի էլեկտրատեխնիկական գործարանի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, ՀԼԿԵՄ Լենինականի քաղկոմի բաժնի վարիչ, ՀԼԿԵՄ Մոսկովյան շրջկոմի առաջին քարտուղար: 1989-1990թթ. եղել է ՀԿԿ Լենինականի քաղկոմի հրահանգիչ: 1990թ. ընտրվել է Լենինականի քաղխորհրդի պատգամավոր: 1990-1999թթ. եղել է Մոսկովյան շրջանի բնակտնտեսության վարչության գլխավոր ճարտարագետ, Գյումրու քաղաքային գործկոմի բնակարանային-կոմունալ վարչության պետ, գործկոմի նախագահի տեղակալ, փոխքաղաքապետ: 1999-2001թթ. նշանակվել է ՀՀ նախագահին առընթեր շինարարության եւ աղետի գոտու հանձնաժողովի անդամ: 2001թ. «Գյումրի» ֆուտզալի ակումբի հիմնադիր նախագահն է: 2004-2007թթ. եղել է Գյումրու թիվ 25 դպրոցի կառավարման խորհրդի նախագահ: 2005թ. նշանակվել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ: 2006թ. ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ է: 2009թ. դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: 2011թ. ընտրվել է ՀՖՖ գործկոմի կանանց ֆուտբոլի եւ ֆուտզալի կոմիտեի նախագահ:
1995-1999թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարեփոխումներ», ապա` «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:
1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր թիվ (61 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 1999-2000թթ. եղել է 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքերի ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:
2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 47 ընտրատարածք): 2003-2004թթ.` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2004-2007թթ.` ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 2003-2004թթ.` «Հայխնայբանկում» ավանդադրված ՀՀ քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ: Հայաստան-Կանադա միջխորհրդարանական պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:
2008-2012թթ. ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 21.05.2008-11.07.2008թթ.` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 11.07.2008-06.11.2008թթ.` ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 06.11.2008-31.05.2012թթ.` ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:
2012թ. հունիսի 4-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2001թ.): Պարգեւատրվել է ԽՍՀՄ ԳԽ «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով (1981թ.), ՀՀ վարչապետի հուշամեդալով (2006թ.), Երախտագիտության մեդալով (2016թ.):
Ամուսնացած է, ունի երեք զավակ: