National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Թեւան Ժիրայրի Պողոսյան

Ծնվել է 1972թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում:

1996թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի համակարգչային տեխնոլոգիաների ֆակուլտետը: Ճարտարագետ-սիստեմատեխնիկ: Ճարտարագիտության մագիստրոս: 1996թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Արվեստների մագիստրոս:

1996-1997թթ. եղել է ՀՀ կենտրոնական բանկի վաճառքի եւ պահուստների վարչության մասնագետ, 1997թ` ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռի վերլուծության եւ մեթոդաբանության բաժնի պետ: 1997-1999թթ. աշխատել է  ԼՂՀ ԱԳՆ` ԱՄՆ-ում ԼՂՀ հանրային գործերի գրասենյակի տնօրեն (Վաշինգտոն): 1999-2000թթ.` «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ մարկետինգի եւ վաճառքի բաժնի ղեկավար: 2000-2012թթ.` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն: 2001-2012թթ.` Հայկական ատլանտյան ասոցիացիայի գործադիր տնօրեն: 2002թ. դասավանդում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում:

2012թ. հոկտեմբերի 5-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից:

Պարգեւատրվել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով (2012թ., ՊՆ):

Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի հինգ զավակ:





















ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am