Ծնվել է 1958թ. հոկտեմբերի 24-ին Երեւանում:
1982թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Հայոց լեզվի եւ գրականության մասնագետ:
Մասնակցել է ԱՄՆ կառավարության «Միջազգային այցելու» ծրագրի շրջանակներում անցկացված «Լրատվամիջոցների դերը ընտրական գործընթացներում» դասընթացին (2002թ.):
1983-1996թթ. եղել է «Պիոներ կանչ» (հետագայում` «Կանչ») մանկապատանեկան թերթի լրագրող, ապա` դպրոցական բաժնի խմբագիր: 1996-2012թթ.՝ «Առավոտ» օրաթերթի քաղաքական լրագրող-մեկնաբան: 1999-2001թթ. համագործակցել է «Ազատություն» ռադիոկայանի հետ: 2011 թվականից դասավանդում է Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: 2014թ.՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:
2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:
Արժանացել է «Տարվա լրագրող» կոչման (2008թ., «Դե Ֆակտո» ամսագիր), «ՏԻ ռեպորտաժ» ծրագրի մրցանակին (2010թ., ԵՄ), «Լրագրողական հետաքննություն» մրցանակի` «Տիեզերական» գիրքը կազմելու եւ խմբագրելու համար (2011թ., Երեւանի մամուլի ակումբ): Պարգեւատրվել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարության շնորհակալագրով (2003թ.), «Հայոց բանակի 20-ամյակ» հուշամեդալով (2012թ., ՊՆ), «Վազգեն Սարգսյան» մեդալով (2015թ., ՊՆ):
Երեք գրքի՝ «Գժանոց կամ թեժ աշուն», «Մարդուկ-ջարդուկ», «Հեքիաթներ» եւ բազմաթիվ հոդվածների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: