Ծնվել է 1961թ. հունվարի 2-ին Արարատի մարզի Արարատ գյուղում:
1981-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1981թ. ավարտել է Երեւանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանը, 1989թ.` Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը: Ճարտարագետ-շինարար:
1989-1993թթ. «Արարատարդշին» տրեստում աշխատել է աշխղեկ, լաբորատորիայի վարիչ, գլխավոր ճարտարագետ:
1993-1998թթ.` «Արարատցեմենտ» ՊՓԲԸ գլխավոր տնօրենի օգնական, կապիտալ շինարարության գծով գլխավոր տնօրենի տեղակալ, նոր տեխնոլոգիական գծի տնօրեն, 1998-1999թթ. եւ 2000-2003թթ. եղել է «Արարատցեմենտ» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն: 1999-2000թթ. եղել է ՀՀ վարչապետ:
1994թ. անդամակցել է Երկրապահ կամավորականների միությանը:
1995 եւ 1999թթ. ընտրվել է Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավոր: 2001թ. հիմնադրել է «Հանրապետություն» կուսակցությունը:
2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Արդարություն» դաշինք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Արդարություն» խմբակցության անդամ: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ:
2012թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով, սակայն հրաժարվել է մանդատից:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: