National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Հերմինե Միքայելի Նաղդալյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
28.07.1960
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1960թ. հուլիսի 28-ին Երեւանում:

1981թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը: Տնտեսագետ: Տնտեսագիտության թեկնածու:

1981-1989թթ. Սպառողական կոոպերացիայի համամիութենական ԳՀԻ հայկական մասնաճյուղում աշխատել է կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, ենթաբաժնի վարիչ, բաժնի վարիչ: 1989-1991թթ. եղել է Հայաստանի կոոպերատիվների միության գործադիր տնօրեն, 1991թ.` Հայաստանի ձեռնարկատերերի միության նախագահ:

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 49 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա՝ «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ:

2007-2012թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 08.09.2008-15.09.2009թթ.` 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ: 25.02.2011թ. ընտրվել է ԵԽԽՎ տնտեսական եւ զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ:

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի անդամ:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀ Կ): ԱԺ նախագահի տեղակալ: 25.01. 2016թ. ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով (1997թ.), «Մարշալ Բաղրամյան» (2005թ., ՊՆ), «ԱՊՀ ժողովուրդների բարեկամություն» (2005թ.), «Մխիթար Գոշ» (2011թ., ՀՀ) մեդալներով, ՀՀ վարչապետի (2006թ.) եւ «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե (2010թ.) հուշամեդալներով, «Արծաթե աղավնի» հանրային ճանաչման միջազգային պատվո նշանով (2010թ.), ԱՊՀ ՄԽՎ «Համագործակցություն» շքանշանով, «ԱՊՀ ՄԽՎ. 20 տարի» հոբելյանական մեդալով (2012թ.), ԵԽԽՎ պատվավոր անդամի դիպլոմով եւ ԵԽԽՎ ոսկե մեդալով (2013թ.), Բարեկամության շքանշանով (2014թ., ՌԴ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2016թ.):

2013 թվականից ԵԽԽՎ պատվավոր անդամ է:

Ամուսնացած է:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am