Ծնվել է 1958թ. փետրվարի 13-ին Շիրակի մարզի (նախկինում՝ Անիի շրջան) Սառնաղբյուր գյուղում:
1982թ. ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետը: 1987թ.` ԽՄԿԿ կենտկոմին առընթեր Մարքսիզմ-լենինիզմի համալսարանի հայկական մասնաճյուղը: Ճարտարագետ-մեխանիկ:
1982-1990թթ. Երեւանի հիդրոապարատների գործարանում աշխատել է ճարտարագետ-կոնստրուկտոր, ավագ ճարտարագետ, բաժնի պետ, արտադրության պետի տեղակալ, արտադրամասի պետ: 1995թ. եղել է Երեւանի փորձարարական-մեքենաշինական գործարանի գլխավոր ճարտարագետի տեղակալ, 1995-1998թթ.` Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի կազմակերպական բաժնի վարիչ, 1998-2001թթ.` «Հայմամուլ» ՊՓԲԸ փոխտնօրեն: 2010թ. ընտրվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) խորհրդի նախագահ, 2015թ.՝ վերընտրվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Արցախյան ազատամարտի տարիներին զբաղվել է զենք-զինամթերքի արտադրությամբ եւ առաքմամբ: ԽՍՀՄ-ում ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) անդամ, հետագայում` ՀՀԿ անդամ: 1997 թվականից «Երկրապահ» կամավորական միության անդամ է, 2001-2003թթ.՝ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, 2001 թվականից՝ ՀՀԿ խորհրդի, 2011 թվականից՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ:
2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ: ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:
2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-18.05.2009թթ.` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: 16.06.2008-15.09.2009թթ.` 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ: 2008-2012թթ.` Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար: 07.06.2007-19.05.2009թթ.՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության քարտուղար: 18.05.2009-06.12.2011թթ.` ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ: 06.12.2011-31.05.2012թթ.` ՀՀ ԱԺ նախագահ: ՀՀԿ խորհրդի անդամ:
2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի անդամ:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով (2005թ., ՊՆ), ՀՀ վարչապետի հուշամեդալով (2006թ.), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ., ՊՆ), «ԱՊՀ ՄԽՎ. 20-ամյակ» (2012թ.), «Ղազախստան. անկախության 20 տարի» (2012թ.) ԱԾՏՀ ԽՎ (2013թ.) մեդալներով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: