Ծնվել է 1956թ. հուլիսի 14-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում:
1975-77թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1993թ. ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան, 1998թ. ավարտել Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան: 1996թ. ավարտել է ՊՆ ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացը։
1988 թվականից մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1992թ. նշանակվել է ԼՂՀ պաշտպանական առաջին շրջանի (Հադրութի շրջան) Էդիլուի Ձորակի կամավորական գումարտակի հրամանատար:
1992-1993թթ. եղել է Էջմիածնի կամավորական գումարտակի հրամանատար՝ կապիտանի, ապա` մայորի կոչումով: 1993թ. նշանակվել է 83-րդ ԱՄՀ բրիգադի հրամանատար (փոխգնդապետ): 1994թ. ստացել է գնդապետի կոչում։ 1996-2000թթ. գեներալ-մայորի կոչումով եղել է ՀՀ ՊՆ առաջին կորպուսի հրամանատար։ 2000թ. ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։ 2000-2008թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ մարտական պատրաստության գծով:
1992թ. ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
1999 թվականից ՀՀ ԵԿՄ վարչության նախագահն է:
Պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի (1994թ., ՀՀ), «Մարտական խաչ» 1-ին աստիճանի (1994թ., ԼՂՀ), «Ոսկե արծիվ» (2000թ., ԼՂՀ), «Սպարապետ Վազգեն Սարգսյան» (2002թ., ԵԿՄ), «Ներսես Շնորհալի» (2003թ., Մայր աթոռ Ս. Էջմիածին) շքանշաններով, ՀՀ վարչապետի հուշամեդալով (2003թ.), ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով (2015թ.): Արժանացել է ԼՂՀ «Արցախի հերոս» կոչման (2000թ.), Էջմիածին, Արմավիր եւ ԼՂՀ Մարտակերտ ու Հադրութ քաղաքների «Պատվավոր քաղաքացի» կոչման:
2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: Անկուսակցական:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի 8 զավակ: