National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արտաշես Մամիկոնի Գեղամյան
Ծնվել է 1949թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում:

1971թ. ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը: Ճարտարագետ-էլեկտրիկ: 1988-1990թթ. եղել է ԽՄԿԿ կենտկոմին առընթեր Հասարակական գիտությունների ակադեմիայի ունկնդիր (Մոսկվա): Պահեստազորի կապիտան է:

1971-1978թթ. եղել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետի կոմերիտական կազմակերպության ազատված քարտուղար, Կարելիայի Ինքնավար Հանրապետությունում Հայաստանի հանրապետական ուսանողական շինջոկատի հրամանատար, ՀԼԿԵՄ կենտկոմի հրահանգիչ, ԵրՊԻ կոմերիտական կազմակերպության առաջին քարտուղար, ՀԼԿԵՄ կենտկոմի ուսանող երիտասարդության բաժնի վարիչ: 1979-1987թթ. եղել է Հայաստանի  կոմկուսի կենտկոմի հրահանգիչ, սեկտորի վարիչ, տեսուչ, կենտկոմի առաջին քարտուղարի օգնական, կուսակցական-կազմակերպական աշխատանքների բաժնի վարիչի առաջին տեղակալ: 1987-1989թթ.` ՀԿԿ Երեւանի Մաշտոցի կուսշրջկոմի առաջին քարտուղար: 1989-1990թթ. եղել է Երեւանի քաղաքապետ: 1991-1995թթ.` «Անդրնավթգազշին» ԲԸ դիտորդական խմբի անդամ: Հիմնադրել է «Պրոմեթեւս» հայկական ունիվերսալ սակարանը, «21-րդ դար» ՍՊԸ-ն, եղել է այդ հիմնարկների գլխավոր տնօրեն:

1997թ. հիմնադրել եւ գլխավորում է «Ազգային Միաբանություն» կուսակցությունը:

1998, 2003 եւ 2008թթ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու:

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 7 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել: «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Իրավունք եւ միաբանություն» դաշինք): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար:

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ,  ԱՄ կուսակցություն): Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության, «Պառլամենտականները գլոբալ գործողության համար» միջազգային խորհրդարանական կազմակերպության անդամ: «Ազգային Միաբանություն» խմբակցության ղեկավար:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:

16 գրքի եւ գիտավերլուծական բազմաթիվ հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է: Ունի երկու զավակ:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am