Ծնվել է 1948թ. մայիսի 30-ին Երեւանում:
1972թ. ավարտել է Երեւանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը: Ճարտարագետ-մեխանիկ: Պրոֆեսոր:
1972թ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Բյուրականի օպտիկամեխանիկական լաբորատորիայում, 1977թ.` Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի հատուկ կոնստրուկտորական բյուրոյում: 1983թ.` «Հայավտո» արտադրական միավորման արտադրության պետ: 1983-1986թթ.` Աշտարակի տրիկոտաժի ֆաբրիկայի, 1986-1987թթ.` Չարենցավանի կարի ֆաբրիկայի տնօրեն: 1987-1990թթ.` Չարենցավանի քաղաքային խորհրդի նախագահ:
1992թ. օգոստոս-1993թ. փետրվար` ՀՀ վարչապետ: 1996-1998թթ. եղել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: 1997 թվականից դասավանդում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: 1999-2000թթ.` ՀՀ փոխվարչապետ - ՀՀ տարածքային կառավարման նախարար: 2000-2002թթ.` ՀՀ նախագահի խորհրդական, Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ, միջոցառումների գլխավոր համակարգող: 2009-ին նշանակվել է ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ:
1997թ.` ՀՀ քաղաքացիական ծառայության հայեցակարգի եւ օրենքի մշակման աշխատանքային խմբի ղեկավար: 1997-2000թթ. եղել է ՄԱԿ-ի ապակենտրոնացման եւ քաղաքացիական ծառայության հարցերի միջազգային փորձագետ: Եղել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո Հարավկովկասյան հանրապետությունների խորհրդարանական համագործակցության մասին 1999թ. մարտի 16-ի Ստրասբուրգյան հուշագրի նախաձեռնության հեղինակ:
2003 թվականից գլխավորում է Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը:
1990-1992թթ.` ՀՀ ԳԽ պատգամավոր (թիվ 144 ընտրատարածք): ԳԽ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ապա՝ նույն հանձնաժողովի նախագահ: 1992թ.` ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբում Հայաստանի պատվիրակության անդամ: 1992թ. պատգամավորական լիազորությունները դադարեցվել են ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
1993-1995թթ.` ՀՀ ԳԽ պատգամավոր (թիվ 36 ընտրատարածք): ԳԽ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար:
1995-1999թթ.` ՀՀ ԱԺ պատգամավոր (թիվ 7 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել:
1998 -1999թթ.` ՀՀ ԱԺ նախագահ:
2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» (2002թ.), «Մարշալ Բաղրամյան» (2013թ.), «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե (2013թ., ԳՆ), «Խորհրդարանական համագործակցության ամրապնդման համար» (2014թ., ՀԱՊԿ ԽՎ) մեդալներով:
Հեղինակ է տասնյակ հոդվածների:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: