Ծնվել է 1980թ.  հուլիսի 30-ին Երեւանում: 
2003թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: Երկրաբան: 2011թ.՝ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի մագիստրատուրան: Տեխնիկական գիտությունների թեկնածու: 
2003-2017թթ. եղել է «Միկմետալ» ՓԲԸ նախագահ: 2012 2017թթ.՝ «Ասկեգրուպ» ԲԲԸ հիմնադիրների խորհրդի անդամ: 
2009 թվականից ՀՀ շինարարների միության խորհրդի անդամ է, 2014 թվականից՝ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ: 
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով: 
Պարգեւատրվել է  ՀՀ  քաղաքաշինության նախարարության շնորհակալագրով (2009թ.) եւ ոսկե մեդալով (2015թ), ՀՀ վարչապետի շնորհակալագրով (2010թ.), «Փառք շինարարին» ոսկե (2011թ., ԵՃՇՀ) եւ «Երախտագիտություն» (2015թ., ԼՂՀ) մեդալներով: 
Ամուսնացած է, ունի երկու զավակ: 
	
	




