Ծնվել է 1956թ. հուլիսի 23-ին ԼՂՀ Մարտունի քաղաքում:
1979թ. ավարտել է Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ֆակուլտետը: Մանկավարժ։ 2000թ.՝ Ռուսաստանի մենեջմենթի ակադեմիայի աշխատունակության փորձաքննության եւ աշխատանքի կազմակերպման ինստիտուտի բժշկա-սոցիալական վերականգնման բաժինը։ 1995թ.՝ Սոցիալական ապահովության համակարգի բարեփոխումների եւ սոցիալական ծառայությունների ստեղծման վերաբերյալ TACIS-ի եռամսյա դասընթացները:
1980-1982թթ. եղել է Երեւանի էլեկտրամեքենաների ԳՀԻ առաջատար ճարտարագետ։ 1982-2009թթ.՝ ՀԽՍՀ սոցիալական ապահովության մինիստրության, ապա՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջատար մասնագետ, բաժնի պետ, հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, վարչության պետ: 2001-2017թթ.՝ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ։ 2004-2008թթ.՝ Եվրախորհրդի հաշմանդամների վերականգնման եւ նրանց հասարակություն ինտեգրման հարցերով կոմիտեի փորձագետ, 2008-2010թթ.՝ կոմիտեի բյուրոյի անդամ, 2010թ.՝ կոմիտեի փոխնախագահ։ 2008 թվականից՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի անդամ։ 2009-2017թթ.՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։ 2010թ.՝ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների համար պատասխանատու բանակցային թիմի անդամ: 2013-2016թթ.՝ Բնակչության ծերացման հետեւանքներից բխող հիմնախնդիրների լուծման եւ տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացման մինջգերատեսչական հանձնաժողովի նախագահ: ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդական է:
2005 թվականից ՀՀԿ անդամ է, 2012թ.՝ ՀՀԿ խորհրդի անդամ, 2013թ.՝ ՀՀԿ կանանց խորհրդի անդամ:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով (1998թ.), ՀՀ նախագահի շնորհակալագրով (2003թ.), «Մխիթար Հերացի» (2006թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի (2013թ.), ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության (2008թ.), «Գարեգին Նժդեհ» (2008թ., ՀՀ ՊՆ) մեդալներով, ՀՀ վարչապետի շնորհակալագրով (2010թ.): 2006 թվականից Բնական եւ հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական բաժանմունքի պատվավոր դոկտոր է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: