Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 4-ին Երեւանում։
1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 2002թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան: 2006թ. ուսումնառություն է անցել Նոթինհեմի համալսարանում: Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի դոկտորանտ է։ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական:
1995-1999թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու։ 2001-2003թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։ 2002 թվականից դասավանդում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։ 2003-2004թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ 2004-2017թթ.՝ ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, 2017 թվականից՝ ՀՀ ներկայացուցիչ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: 2006թ.՝ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։ 2006-2008թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: 2008-2011թթ.՝ ՀՀ նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։ 2011-2013թթ.՝ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: 2013-2016թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազ: 2013 թվականից ԵԽ նախարարների կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար է, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ: 2017թ. եղել է ՀՀ նախագահի խորհրդական:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: