National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Աղվան Արշավիրի Վարդանյան
Ծնվել է 1958թ. հոկտեմբերի 7-ին Նախիջեւանի Գեմուր գյուղում:

1982թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Հայոց լեզվի եւ գրականության մասնագետ: Բանաստեղծ: Լրագրող: Մոտոհրաձգային զորքերի պահեստազորի լեյտենանտ:

1975-1977թթ. աշխատել է «Հայջրինդուստրիա» միավորման ապրանքագետ: 1982- 1987թթ. եղել է «Երեւանի համալսարան» թերթի պատասխանատու քարտուղար, 1988-1990թթ.՝ «Աղբյուր» եւ «Գարուն» ամսագրերի աշխատակից, 1990-1993թթ.` Հայաստանի գրողների միության քարտուղար, 1991-1993թթ.` «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր, 1994թ.` «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից, 1994-1996թթ.` «Դրոշակ» (Աթենք, Հունաստան) հանդեսի խմբագիր, 1996-1999թթ.` «Երեւան» լրատվական կենտրոնի գլխավոր խմբագիր: 2003-2008թթ. եղել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար:

1990 թվականից ՀՅԴ անդամ է: 2008թ. ընտրվել է ՀՅԴ բյուրոյի անդամ:

1999-2003թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ արտաքին հարաբերությունների, այնուհետեւ` պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների անդամ: «Հայ Հեղափոխական դաշնակցություն»  խմբակցության անդամ, այնուհետեւ` ղեկավար:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ սոցիալական հարցերի, 11.06.2012-04.03.2016թթ՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի, 01.11.2012-04.03.2016թթ՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, 04.03.2016-18.05.2017թթ՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների անդամ, 10.03.2016-18.05.2017թթ.՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Հայ Յեղափոխական դաշնակցություն» խմբակցության քարտուղար: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով:

ՀԼԿԵՄ կենտկոմի գրական մրցանակի դափնեկիր է (1989թ.), «Քարե սեղան» եւ «Ելք երկրից» բանաստեղծական ժողովածուների հեղինակ:

Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» (2006թ.), «Երախտագիտություն» (2017թ.) մեդալներով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:






ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am