Ծնվել է 1962թ. հուլիսի 1-ին Երեւանում:
1981թ. ավարտել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը: 1988թ.՝ Երեւանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1992թ.՝ Հայ-բրիտանական բիզնես դպրոցը՝ գործարար-մենեջերի որակավորմամբ: 1999թ. ստացել է առեւտրային բանկերի ռազմավարական պլանավորման ոլորտի բանկային աշխատողի որակավորում (IBTI, Վիեննա):
1982-1984թթ. Երեւանի Ստ. Ջրբաշյանի անվան թիվ 8 երաժշտական դպրոցում աշխատել է դաշնամուրի դասատու եւ կոնցերտմայստեր, 1988թ.՝ ՀԽՍՀ մշակույթի նախարարության գիտամեթոդաբանական կենտրոնի ռեժիսոր, ավագ գիտաշխատող: 1992թ. եղել է «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՊՓԲԸ դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրության բեմադրիչ: 1994-1996թթ.՝ «Մետրո» թատրոնի տնօրեն, 1996-1998թթ.՝ Շախմատի համահայկական բարեգործական «Նավակ» հիմնադրամի «Նավակ-1» ԴՁ տնօրեն: 1998թ. աշխատել է «Հայխնայբանկ»-ի գլխավոր տնօրենի խորհրդական, այնուհետեւ՝ աշխատակազմի եւ քարտուղարության ղեկավար: 2000-2002թթ.՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենի խորհրդականը: 2002-2004թթ.՝ «GTMC» (General Transworld Manufactoring Compani) ՓԲԸ ֆինանսական բաժնի պետ, 2004-2005թթ.` «Քանաքեռ» ՓԲԸ տնօրենի գլխավոր խորհրդական: 2005-2009թ.՝ «Արվեստ» հիմնադրամի գլխավոր տնօրեն, 2008թ.` ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, 2009թ.փետրվար-մայիս` «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն: 2010թ.՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ: 2012թ.՝ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի խորհրդի անդամ:
2005 թվականից ՀՀԿ կանանց խորհրդի անդամ է, մշակութային հանձնախմբի ղեկավար:
12.05.2009-31.05.2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:
2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» (2016թ., ՊՆ), Երախտագիտության (2017թ.) մեդալներով:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ: