National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Տատյանա Գրիգորեւնա Միքայելյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
07.12.1955
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1955թ. դեկտեմբերի 7-ին ՍՍՀՄ ՌՍՖՍՀ Թաթարական ինքնավար սովետական հանրապետության Ալմենտեւսկի շրջանի Նովո-Տրոյիցկ գյուղում:

1974թ. ավարտել է Կազանի թիվ 40 պրոֆտեխ ուսումնարանը՝ առեւտրական կազմակերպությունների վերստուգիչ գանձապահի մասնագիտությամբ: 1985թ.՝ Մ.Գ.Թումանյանի անվան գյուղատնտեսական սովխոզ տեխնիկումը՝ գյուղատնտեսության արտադրության պլանավորում մասնագիտությամբ:

1974-1976թթ. աշխատել է Նաբերեժնիե-Չելնի քաղաքի առեւտրի վարչության կենցաղային թիվ 9 եւ թիվ 5 խանութների ավագ վաճառող: 1976-1978թթ.՝ Լենինականի Գյուղշին վարչության մեքենագրուհի: 1978-1979թթ. եղել է Լենինականի «Շինվերանորոգում» տրեստի թիվ 1 շինարարական  կազմակերպության ավագ հաշվապահ: 1981-1986թթ.՝ Լենինականի պետական բանկի ավագ հաշվապահ, 1986-1988թթ.՝ գործառնական բաժնի հետգործառնական ավագ տեսուչ: 1988-1991թթ.՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ գլխավոր հաշվապահի տեղակալ: 1991-2000թթ.՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ գլխավոր հաշվապահ: 2000-2009թթ.՝ Ինեկոբանկ ՓԲԸ Գյումրիի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ: 2009-2014թթ.՝ Ինեկոբանկ ՓԲԸ գլխամասի վարկերի ձեւակերպման գլխավոր մասնագետ: 2014-2017թթ.՝ Ինեկոբանկ ՓԲԸ Գյումրիի մասնաճյուղի գլխավոր մասնագետ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ։


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am