National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Գագիկ Կոլյայի Ծառուկյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
25.11.1956
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1956թ. նոյեմբերի 25-ին Կոտայքի մարզի (նախկինում՝ Աբովյանի շրջան) Առինջ գյուղում:

1975-1977թթ ծառայել է խորհրդային բանակում:

1989թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետը: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ուսուցիչ, ըմբշամարտի մարզիչ: 1996թ.՝ բազկամարտի աշխարհի, 1998թ.՝ Եվրոպայի չեմպիոն: 2004 թվականից` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ:

1989-1990թթ. եղել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ջերմոցային տնտեսության գլխավոր ճարտարագետ, 1990-1992թթ.` «Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն: 1992 թվականից ծավալել է ագարակատիրական եւ ձեռնարկատիրական գործունեություն. ստեղծել է անասնապահական համալիր եւ կաթնամթերքի արտադրության ձեռնարկություն (Աբովյանի շրջան, գ. Առինջ): 1995 թվականից մի շարք ձեռնարկություններից (1996թ.՝ Աբովյանի «Կոտայք» գարեջրի, 1997թ.՝ Աբովյանի չափիչ սարքերի գործարաններ, Երեւանի քիմիադեղագործական ֆիրմա, 1997-1998թթ.՝ կահույքի խանութների «MEK» ցանց, 1998թ.՝ «Ավիասերվիս» բաժնետիրական ընկերություն, «Զվարթնոց» օդանավակայանի «Ավիասնունդ» ձեռնարկություն, 1999-2002թթ.՝ «Մուլտի Լեոն» բենզագազալցակայանների ցանց, 2002թ.՝ «Մուլտի Սթոուն» քարի արդյունաբերական մշակման ընկերություն, «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ, 2003թ.՝ Արարատի ցեմենտի գործարան) կազմված «Մուլտի Գրուպ» բազմաճյուղ կոնցեռնի հիմնադիրն է:

2004թ. հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 42 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 28 ընտրատարածք): Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար:

2012-2017թթ.՝  ԱԺ պատգամավոր  (թիվ 28 ընտրատարածք): 31.05.2012-19.03.2015թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, ապա՝ խմբակցության անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով (2002թ., Մայր աթոռ Ս. Էջմիածին), «Մովսես Խորենացի» մեդալով (2003թ.), «Ադամանդե աստղ» ասպետի նշանով (2005թ.), «Պյոտր Առաջին» (2006թ., ՌԴ) եւ «Ալեքսանդր Նեւսկի» (2007թ., ՌԴ) 1-ին աստիճանի  շքանշաններով, «Արժանիքի մրցանակ» ՄՕԿ բարձրագույն պարգեւով (2006թ.), «Դմիտրի Դոնսկոյ» շքանշանով (2007թ., ՌԴ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2008թ.), «Տարվա լավագույն եվրոպացի» մրցանակով (2009թ., Հայաստանի եվրոպական շարժում), Ասպետական (2014թ., Իտալիայի Հանրապետություն), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի (2015թ.), Պատվո  (2016թ., ՀՀ),«Մեսրոպ Մաշտոց» (2016թ., ԼՂՀ) շքանշաններով, Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի բարձրագույն պարգեւով (2016թ.):

Ամուսնացած է, ունի վեց զավակ:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am