Ծնվել է 1961թ. նոյեմբերի 21-ին Արարատի մարզի Զովաշեն գյուղում:
1984թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: Պատմաբան:
1984-1989թթ. եղել է «Գիտելիք» ընկերության Երեւանի քաղաքային վարչության դասախոսությունների կազմակերպիչ: 1989-1990թթ.՝ ՀԼԿԵՄ Երեւանի Սպանդարյանի շրջկոմի քարտուղար: 1990-1993թթ. եղել է Հայաստանի երիտասարդական միության փոխնախագահ: 1993-1995թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետի երիտասարդական հարցերով տեղակալ: 1997-2003թթ.՝ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար: 2000-2004թթ.՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ: 2003-2007թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ: 2007-2017թթ.՝ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ:
1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:
12.05.2007-06.11.2007թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 07.06.2007-06.11.2007թթ.՝ ԱԺ փոխնախագահ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ: ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» (2003թ.), «Վաչագան Բարեպաշտ» (2011թ., ԼՂՀ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին (2011թ.) եւ 2-րդ (2015թ.) աստիճանի, ՀԱՕԿ-ի «Հրանտ Շահինյան» մեդալներով, Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի Երախտիքի պարգեւով, ՀԱՕԿ-ի Պատվո նշանով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: