Ծնվել է 1972թ. հուլիսի 22-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում:
1994 -1995թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Պահեստազորի կապիտան:
1994թ. ավարտել է Երեւանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը: Անասնաբույծ-ճարտարագետ:
1999թ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների վարչության արգելոցապարկային համալիրի առաջատար մասնագետ: 2001- 2005թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Նոր Նորք» տարածքային ստորաբաժանման գրանցման բաժնի տեղեկատվության ենթաբաժնի առաջին կարգի մասնագետ, ենթաբաժնի պետ, տարածքային ստորաբաժանման ընդհանուր բաժնի պետ: 2005-2007թթ.՝ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի վճարումների ծառայության «Ավան» տարածքային բաժանմունքի պատասխանատու: 2007-2011թթ. եղել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Ավան», ապա՝ «Մարաշ» տարածքային ստորաբաժանումների ղեկավար: 2012թ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Երեւան» տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ:
2005թ. ընտրվել է Ավան համայնքի ավագանու անդամ: ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական է: 2017թ. ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ:
02.12.2012-18.05.2017թթ. ԱԺ պատգամավոր (թիվ 1 ընտրատարածք): ԱԺ 25.01.2013-10.09.2015թթ. ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 10.09.2015-18.05.2017թթ.՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով (2016թ.):
Ամուսնացած է, ունի չորս զավակ: