Ծնվել է 1957թ. հուլիսի 28-ին Երեւանում:
1980թ. ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետը: 1987թ.՝ Մոսկվայի կենտրոնական գիտահետազոտական ստոմատոլոգիական ինստիտուտի ասպիրանտուրան: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
1980-1988թթ. աշխատել է Երեւանի կայազորային հոսպիտալի բժիշկ եւ ստոմատոլոգ: 1988-1989թթ.՝ ԵՊԲԻ մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ասիստենտ: 1988-1996թթ.՝ ստոմատոլոգիական ֆակուլտետի գիտական քարտուղար: 1994-2006թթ.՝ ԵՊԲՀ մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ: 2000-2006թթ.՝ ԵՊԲՀ ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելման եւ մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ: 2001-2006թթ.՝ ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, 2005-2006թթ.՝ ԵՊԲՀ թիվ 2 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար: 2006-2007թթ.՝ Հայ եւ ֆրանսիական քոլեջի ատամնատեխնիկական դպրոցի փոխտնօրեն: 2007-2008թթ.՝ ԵՊԲՀ-ի ընտանեական ստոմատոլոգիայի ամբիոնի, 2009 թվականից՝ թերապեւտիկ եւ ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր: 2011 թվականից ակնաբուժություն, լոռ եւ ստոմատոլոգիա «025» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար է:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է ԵՊԲՀ ոսկե (2000-2008թթ.) մեդալներով, արժանացել է մի շարք պատվոգրերի:
Հեղինակ է 120 գիտական հոդվածների, 7 ռացիոնալիզատորական առաջարկների, 2 գյուտի, 12 մեթոդական ձեռնարկների: Եղել է 8 գիտական թեզի ղեկավար:
Ամուսնացած է, ունի երկու զավակ։