National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Նահապետ Բագրատի Գեւորգյան
Ծնվել է 1957թ. հունիսի 28-ին Արմավիրի մարզի (նախկինում՝ Հոկտեմբերյանի շրջան) Հոկտեմբեր գյուղում:

1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1984թ. ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղի տրիկոտաժի արտադրության ֆակուլտետը: Ճարտարագետ-տեխնոլոգ:

1978-1999թթ. Հոկտեմբերյանի շինանյութերի կոմբինատում («Շինանյութեր» ՍՊԸ) աշխատել է բանվոր, հաշվառող, հանքի վարիչ, փոխտնօրեն, տնօրեն, խորհրդի նախագահ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 40 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր  (թիվ 30 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-11.07.2008թթ.` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, 11.07.2008-31.05.2012թթ.` ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովների անդամ: ՀՀԿ անդամ:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով (2006թ.),  «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանով (2010թ.,Մայր աթոռ Ս. Էջմիածին):

Ամուսնացած է, ունի երեք զավակ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am