Ծնվել է 1958թ. մայիսի 17-ին Գեղարքունիքի մարզի (նախկինում՝ Մարտունու շրջան) Ձորագյուղ գյուղում:
1977-1979թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1989թ. ավարտել է Կիեւի (Ուկրաինա) գյուղատնտեսական ակադեմիան: Տնտեսագետ, ճարտարագետ-մեխանիկ:
1976-1977թթ. Ձորագյուղի կոլտնտեսությունում աշխատել է բանվոր: 1982-1996թթ. աշխատել է Ուկրաինայում: 1996-1999թթ. եղել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ղեկավար, 1999-2003թթ.` Գեղարքունիքի փոխմարզպետ, 2012-2017թթ.՝ Գեղարքունիքի մարզպետ:
2003 թվականից ՀՀԿ խորհրդի անդամ է, ՀՀԿ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահ:
2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 31 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ:
2007-2012թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-11.07.2008թթ.՝ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի, 11.07.2008-22.08.2008թթ.՝ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովների անդամ, 22.08.2008-31.05.2012թթ.՝ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ:
31.05.2012-03.07.2012թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: 03.07.2012թ. պատգամավորական լիազորությունները դադարեցվել են Գեղարքունիքի մարզպետ նշանակվելու կապակցությամբ:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի», ԱԺ պատվո, «Մարշալ Բաղրամյան» (ՊՆ), «Գարեգին Նժդեհ» (ՊՆ), «Ծովակալ Հ.Ս. Իսակով» (ՊՆ), ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե, «Համագործակցության ամրապնդման համար» (ՀՀ ոստիկանություն) մեդալներով:
Ամուսնացած է, ունի չորս զավակ: