Ծնվել է 1961թ. հունիսի 15-ին Վանաձորում:
1984թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը, 1992թ.` ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնի ասպիրանտուրան, 1998թ.` Երեւանի արտաքին տնտեսական կապերի եւ կառավարման ինստիտուտի տնտեսաիրավագիտության ֆակուլտետը: Մաթեմատիկոս: Տնտեսագետ: Տեխնիկական գիտությունների թեկնածու: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր: 1985թ. բռնցքամարտի ԽՍՀՄ սպորտի վարպետ է: Զինապարտ է, պահեստազորի ավագ լեյտենանտ:
1978-1979թթ.՝ «Կինշինտրեստ»-ում, 1980-1984թթ. Երեւանի «Երազ» ավտոգործարանում (ուսմանը զուգընթաց) աշխատել է բանվոր: 1984-1988թթ. եղել է Կիրովականի «Արդավտոմատիկա» ԳԱՄ գիտաշխատող: 1986 թվականից դասավանդում է Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում (ՎՊՄԻ): 1992թ. եղել է Վանաձորի կահույքի ԱՄ փոխտնօրեն, 1993թ.` գլխավոր տնօրեն: 1995 թվականից ՎՊՄԻ ինֆորմատիկա եւ տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների ու մոդելավորման ամբիոնի վարիչ է: 2009թ. ընտրվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2011-2012թթ. եղել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի փոխնախագահ:
1988թ. ընտրվել է ՎՊՄԻ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար:
1990-1996թթ.՝ Վանաձորի քաղաքային խորհրդի պատգամավոր: 2005թ. հիմնադրել է «Հանուն Գուգարաց աշխարհի» բարեգործական հասարակական կազմակերպությունը:
2006 թվականից Հայաստանի հայրենակցական միությունների միաբանության նախագահն է: 2011 թվականից ՀՀԿ անդամ է:
1995-1999թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 60 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀ ԱԺ ներկայացուցիչ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովում: «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:
1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 46 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում ընդգրկված չի եղել, այնուհետեւ` «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:
2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 37 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ: Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի քարտուղար: Անկուսակցական:
2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ ): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 07.05.2014-18.05.2017թթ.՝ «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության ղեկավար: ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի անդամ:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է «Մեր բարեկամ» (2007թ., «Նիգ-Ապարան» ՀՄ), «Ռուսաստանի հայերի միություն. 10 տարի» հոբելյանական (2010թ.), «Վազգեն Առաջին կաթողիկոս Ամենայն հայոց» (2011թ.), «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական (2013թ.) մեդալներով, «Ղարաբաղյան շարժում» հուշամեդալով (2013թ.), Ռումինիայի ԱԺ (2014թ.), Սլովակիայի Հանրապետության «Սլովակիայի առաջին կուսակցության» (2016թ.) պատվո մեդալներով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով (2016թ.) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2016թ.): Մարգահովիտ (2010թ.) եւ Շահումյան (2014թ.) համայնքների պատվավոր քաղաքացի է:
Չորս գրքի եւ հիսունից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի չորս զավակ: