National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արկադի Ստանիսլավի Համբարձումյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
09.04.1971
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1971թ. ապրիլի 9-ին Երեւանում:

1994թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան:

1986-1989 թթ. Երեւանի թիվ 5 հացի գործարանում աշխատել է բանվոր, 1989-1991թթ. եղել է «Կաթ» ԱՄ  ԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղար: 1996-1997թթ.՝ Երեւանի Շահումյանի շրջանի դատախազության քննիչ: 1997-2003թթ.՝ «Դերժավա» եւ «Սլավգրուպ» ընկերությունների նախագահ:

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: 10.06.2003-25.05.2006թթ.՝ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ,  25.05.2006-07.06.2007թթ.՝ «Գործարար» պատգամավորական խմբի անդամ:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 29 ընտրատարածք): 19.06.2007-11.07.2008թթ.` Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, 11.07.2008-31.05.2012թթ.` գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 29 ընտրատարածք): ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2016թ.):

Ամուսնացած է, ունի չորս զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am