National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արամ Խաչիկի Հարությունյան
Ծնվել է 1967թ. հուլիսի 20-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում:

1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1992թ. ավարտել է Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ջերմագազամատակարարում եւ օդափոխություն բաժինը: Ճարտարագետ-շինարար:

1984-1985թթ. աշխատել է Նաիրիի Ճանապարհների շահագործման եւ շինարարության ձեռնարկության բանվոր: 1988-1992թթ.՝ «Նաիրի» ագրոֆիրմայի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար: 1992-1994թթ. ՌԴ-ում զբաղվել է առեւտրային գործունեությամբ: 1994-1996թթ. եղել է «Հայինկոմսպասարկում» ՊՁ տնօրեն, 1996-1999թթ.` «Հայպտուղարտ» ՊՁ տնօրեն: 2004-2007թթ.՝ ՀՀ քաղաքաշինության, 2007-2014թթ.՝ ՀՀ բնապահպանության նախարար: 2014-2015թթ.՝ ՀՀ Կոտայքի մարզպետ: 2015-2017թթ.՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 56 ընտրատարածք): ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել:

25.05.2003-27.06.2004թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 44 ընտրատարածք, ՕԵԿ): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Օրինաց երկիր» խմբակցության անդամ: ՕԵԿ անդամ:

2017թ. ապրիլի 2-ի ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 10 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի», «Համագործակցության ամրապնդման համար» (ՀՀ ոստիկանություն), «Մայրական երախտագիտություն» (ԼՂՀ), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական, «Սյունյաց արծիվներ» հկ ոսկե, «Զինանշան» (ՀՀ ՊՆ) մեդալներով, ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am