Ծնվել է 1964թ. մայիսի 24-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում:
1982-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1989թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը: Ագրոնոմ:
1981-1982թթ. աշխատել է Գագարինավանի շինարարական խոշոր մեքենաների վերանորոգման գործարանի փականագործ: 1984-1985թթ՝ Ծովագյուղի խորհրդային տնտեսության բանվոր, 1985-1986թթ.` փոխտնօրեն, 1986-1988թթ.` Սեւանի եւ Հրազդանի շրջանների բույսերի կարանտինի պետական տեսչության պետ, 1988-1991թթ.` Ծովագյուղի խորհրդային տնտեսության կուսկոմիտեի ազատված քարտուղար, 1993-1995թթ.` ՀՀ քաղավիացիայի վարչության «Տուրավիա» պետական ձեռնարկության փոխտնօրեն: 1995-2004թթ. եղել է «Սեւան-Մոթել» ՊՓԲԸ, 2004-2007թթ.` «Սեւան-Մոթել» ՓԲԸ տնօրեն:
2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 23 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:
Մասնակցել է Արցախյան ազատամարտին: 2016թ. իր հրամանատարությամբ գործող ջոկատով մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին:
1983-1991թթ.՝ ԽՄԿԿ անդամ: 1986-1991թթ.՝ Սեւանի շրջխորհրդի պատգամավոր: 2007 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով (2016թ., ՊՆ):
Ամուսնացած է, ունի վեց զավակ: