Ծնվել է 1955թ. մայիսի 5-ին Կոտայքի մարզի (նախկինում՝ Աբովյանի շրջան) Սարանիստ գյուղում:
1973-1975թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1993թ. ավարտել է Եկատերինբուրգի (ՌԴ) ուրալյան ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Տնտեսագետ: Տնտեսագիտության թեկնածու:
1975-1989թթ. աշխատել է Արզնու «Հայբյուրեղապակի» գործարանի առաքման բաժնի պետ: 1989-2003թթ. եղել է «Սարանիստ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, նախագահ: 2000 թվականից ՀՀ գործարարների եւ արդյունաբերողների միության ու առեւտրաարդյունաբերական պալատի խորհուրդների անդամ է:
2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 45 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 25.05.2003-22.05. 2006թթ.՝ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ, այնուհետեւ խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել: Անկուսակցական:
2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 27 ընտրատարածք): 19.06.2007-11.07.2007թթ.` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 11.07.2008-31.05.2012թթ.` ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ: ԲՀԿ անդամ:
2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 26 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ: ԲՀԿ անդամ:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 10 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի հինգ զավակ: