Ծնվել է 1953թ. հուլիսի 12-ին Գյումրիում (նախկինում՝ Լենինական):
1976-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1975թ. ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը: Ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ: 1982թ.՝ Լենինգրադի Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ասպիրանտուրան: Մանկավարժական գիտությունների դոկտոր: Պրոֆեսոր: ՀՀ վաստակավոր մանկավարժ:
1975-76թթ. եւ 1982-1989թթ. եղել է Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս, ավագ դասախոս, դոցենտ: 1977-1979թթ.՝ նույն ինստիտուտի սպորտային խաղերի եւ մարմնամարզության ամբիոնի դասախոս: 1989-1992թթ.՝ նույն ինստիտուտի ֆիզդաստիարակության եւ կենսաբանության ֆակուլտետի դեկան: 1990-1995թթ.՝ Գյումրու քաղխորհրդի պատգամավոր: 1992-1996թթ.՝ Գյումրու քաղխորհրդի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժնի վարիչ: 1996-1998թթ.՝ Շիրակի մարզի սպորտի բաժնի վարիչ, 1998-1999թթ.՝ կրթության վարչության պետի տեղակալ: 2002-2016թթ.՝ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր: 2016 թվականից՝ նույն ինստիտուտի ֆիզդաստիարակության տեսության եւ մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր:
1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 87 ընտրատարածք): ԳԽ աղետի գոտու եւ բռնագաղթվածների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում չի ընդգրկվել: «Առաքելություն» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ:
1999-2002թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 62 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն», ապա՝ «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» վերանվանված պատգամավորական խմբի անդամ: «Առաքելություն» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Հիսունից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի չորս զավակ: