Ծնվել է 1963թ. սեպտեմբերի 4-ին Քաջարանում (նախկինում՝ Ողջի):
1981-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1988թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ, գյուղարդյունաբերության կազմակերպիչ:
1980-1981թթ. «Սյունիք» խորհրդային տնտեսությունում, ապա Կապանի անտառտնտեսությունում աշխատել է բանվոր: 1984-1985թթ. Կապանի «Սպին» գործարանում` տնտեսագետ: 1985-1990թթ.՝ Սեւաքարի խորհրդային տնտեսության, 1990-1992թթ.՝ Սյունիքի թռչնաֆաբրիկայի գլխավոր տնտեսագետ: 1995-1997թթ.՝ ՀՀ հարկային տեսչության (ՀՏ) քաղաքացիների եկամուտների հարկման բաժնի պետական հարկային տեսուչ, ապա` գույքային հարկերի բաժնի ավագ հարկային տեսուչ, 1997-1999թթ.` ՀՏ 4-րդ վարչության Սյունիքի տարածքային բաժնի օպերլիազոր: 1999-2001թթ. եղել է ՀՀ ՊԵ նախարարության օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի տարածքային բաժնի պետ, Սյունիքի մարզային ՀՏ պետ, 2001-2009թթ.` Կապանի ՀՏ պետ: 2009թ. եղել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչության օպերատիվ հետախուզության բաժնի պետ: 2011-2012թթ.` ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 19-րդ բաժնի պետ: Հարկային ծառայության գնդապետ է:
2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: