Ծնվել է 1946թ. հունվարի 17-ին Երեւանում:
1971թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Ապրանքագետ:
1962-1964թթ. եղել է Երեւանի թուղթ-ստվարաթղթի կոմբինատի բանվոր, 1966-1976թթ. աշխատել է առեւտրի եւ հասարակական սննդի համակարգում: 1976-1982թթ. եղել է Երեւանի պիտակ-փաթեթների կոմբինատի արտադրամասի վարիչ, արտադրության պետ, տնօրենի տեղակալ: 1982-1983թթ.՝ «Աջափնյակ» ունիվերսամի տնօրեն, 1983- 1985թթ.՝ Երեւանի պիտակ-փաթեթների կոմբինատի փոխտնօրեն, 1985թ.՝ «Բջնի» գործարանի տնօրեն, 1986-1990թթ.՝ թիվ 8 սննդառի տնօրեն, 1990-1991թթ.՝ «Գործվածքհագուստկոշիկառ»-ի տնօրեն, 1991-1992թթ.՝ Հայկոոպի մեծածախ եւ մանրածախ բազայի տնօրեն, 1997-1999թթ.՝ «Ֆլան» ՍՊԸ տնօրեն, 2012-2017թթ.՝ «Միլար» ՍՊԸ տնօրեն:
1999-2003թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 22 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ: «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ:
2003-2007թթ. ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԱՄ կուսակցություն): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 25.05.2003-02.03.2005թթ.՝ «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ, ապա խմբակցություններում եւ պատգամավորական խմբում ընդգրկված չի եղել:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: