National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Տաճատ Մարտունի Վարդապետյան

Ծնվել է 1966թ. մարտի 10-ին Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղում:

1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1991թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը: 1995թ.` ասպիրանտուրան: Տնտեսագետ, ֆինանսիստ:

1991-1992թթ. եղել է «Մինի մաքս» ՓՁ առեւտրային տնօրեն: 1992-1993թթ.՝ Վրաստանի առողջապահության եւ պետական ապահովության միասնական հիմնադրամի առաջատար մասնագետ: 1993-1994թթ.՝ Արդշինբանկի «Տաթեւ» մասնաճյուղի տնտեսագետ: 1994թ.` ՀՀ ԿԲ-ում բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների գործունեության կարգավորման վարչության 1-ին կարգի մասնագետ, 1994-1996թթ.` Արդշինբանկի «Սպանդարյան» մասնաճյուղի գլխավոր մասնագետ, 1996-1997թթ.` Հայէկոնոմբանկի «Աբովյան» մասնաճյուղի կառավարչի տեղակալ, 1997-1998թթ.` մասնաճյուղի կառավարիչ, 1999-2002թթ.` Հայէկոնոմբանկի «Խորհրդային» մասնաճյուղի կառավարիչ: 2002-2003թթ. եղել է Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետի խորհրդական, 2003-2006թթ.` «Յունիբանկ» ՓԲԸ «Կոմիտաս» մասնաճյուղի կառավարիչ: 2003թ. ընտրվել է «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ: 2006-2007թթ. եղել է ITB միջազգային առեւտրային բանկի «Աբովյան» մասնաճյուղի կառավարիչ:

2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: Անկուսակցական:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 11.06.2012-22.06.2012թթ.` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 22.06.2012թ.` ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: Անկուսակցական:

«Դեպի Ջավախք» բանաստեղծությունների ժողովածուի (2000թ.) եւ տնտեսագիտության ոլորտի մի շարք հոդվածների հեղինակ է:

Պարգեւատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով (2009թ., Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամ):

Ամուսնացած է, ունի երկու զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am