National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Հայկ Արսենի Կոնջորյան

Ծնվել է  1987թ. մայիսի 30-ին Չարենցավանում:

2008թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ 2010թ.՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան։ 2013թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան։ Պատմաբան:

2013-2014թթ. դասավանդել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ 2014-2016թթ. եղել է «lragir.am» կայքի քաղաքական վերլուծաբան, «Ագօրա» եւ «Մի քանի հարց» հրապարակախոսական-քաղաքական համացանցային հաղորդաշարերի հեղինակ եւ վարող։ 2017-2018թ.՝ «Para.tv» համացանցային հեռուստաընկերության «Մի խոսքով» հաղորդաշարի հեղինակ եւ վարող: 2017-2018թթ.՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետ:

2011-2015թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի անդամ։ 2015 թվականից «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ է:

2018թ. մայիսի 16-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am