Ծնվել է 1959թ. փետրվարի 15-ին Երեւանում:
1982թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Բանասեր, հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ:
1982-1991թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթի թղթակից, այնուհետեւ բաժնի վարիչ: 1991-1994թթ.` «Երկիր» օրաթերթի բաժնի վարիչ: 1998 թվականից աշխատում է ՀՀ հանրային ռադիոյում:
1989 թվականից ՀՅԴ կուսակցության անդամ է: Նույն թվականից՝ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ:
2007-2012թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ:
2018թ. մայիսի 16-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» (2011թ.), ՀՀ մշակույթի նախարարության ոսկե (2016թ.), ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» (2016թ.) մեդալներով:
Երկու գրքի՝ «Ծուխ» եւ «Հավատամք», եւ բազմաթիվ հոդվածների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ: