Ծնվել է 1981թ. հունվարի 18-ին Գյումրիում:
2004թ. ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ֆինանսներ եւ վարկ ֆակուլտետը: Տնտեսագետ:
2001-2003թթ. եղել է «Տրանս-Ակնթարթ» ՍՊԸ աշխատակազմի ղեկավար: 2003-2007թթ.` նույն ՍՊԸ նախագահ, միաժամանակ` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հայավտոկայան» ՓԲԸ Գյումրու ավտոկայանի պետի տեղակալ: 2006թ. ընտրվել է Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ: 2007թ. Շումանի հիմնադրամի հրավերով ղեկավարել է կամավորական շարժման հայ ակտիվիստների այցը Լեհաստան: 2015թ. հիմնադրել է «Հանուն Գյումրու եւ գյումրեցիների» հասարակական կազմակերպությունը:
07.04.2009-06.03.2015թթ. եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ:
2007-2012թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 34 ընտրատարածք): 19.06.2007-15.06.2009թթ.` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 15.06.2009-31.05.2012թթ.` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 2007-2009թթ. խմբակցություններում չի ընդգրկվել: 2009-2012թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:
2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 34 ընտրատարածք): 11.06.2012-22.06.2012թթ.՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 22.06.2012 - 22.10.2012թթ.՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, 22.10.2012-18.05.2017թթ.՝ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:
2018թ. հոկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է «Տրդատ III Արշակունի» մեդալով (2011թ., ՀԱՕԿ), ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ոսկե մեդալով (2012թ.), ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով (2012թ.), ՀԱՕԿ-ի շքանշանով (2012թ.), «Ալբերտ Ազարյան» մեդալով (2013թ., ՀԱՕԿ), «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե (2015թ.), Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի (2015թ.), ԱԺ նախագահի (2016թ.), ՀՀ Շիրակի մարզպետարանի (2016թ.), Գյումրու համայնքի ոսկե (2016թ.), ?Սեւան? մարզական կազմակերպության (2016թ.) հուշամեդալներով, ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով (2016թ.): Արժանացել է «Տարվա լավագույն պատգամավոր» (2015թ., «ԱՍ» մրցանակաբաշխություն), «Տարվա պատգամավոր» (2015թ., «Դե ֆակտո» ամսագիր), «Գյումրու 2015թ. տարվա մարդ» (2015թ.) տիտղոսներին:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: