Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 25-ին Գյումրիում:
1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը: Արեւելագետ - դիվանագետ: 2002թ.՝ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: 2003-2011թթ. «Քաղաքական հմտությունների զարգացում» թեմայով մասնակցել է մի շարք ուսուցողական ծրագրերի, այդ թվում՝ Միջազգային ռազմավարական հետազոտությունների հիմնադրամ (2005թ., Վրաստան), «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ուսուցողական կենտրոն (2009թ., Գերմանիա), Քենտի արքայազն Մայքլի հիմնադրամ (2011թ., Մեծ Բրիտանիայի Թագավորություն):
2003-2005թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական: 2005-2008թթ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (2008թ. հունվարից՝ ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայություն) միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի վարչության միջազգային ծրագրերի զարգացման եւ հանրային կապերի (PR) պատասխանատու: 2010-2012թթ.՝ ՀՀ ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային խորհրդի քարտուղարության հանրային կապերի (PR) պատասխանատու (Համաշխարհային բանկ): 2017թ. հիմնադրել է «Արիանա պլյուս» ՍՊԸ-ն:
2010 թվականից «Կանանց ակումբ»-ի համահիմնադիր է:
2008-2017թթ. Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության (ՄԻԱԿ) անդամ է, կուսակցության խորհրդի եւ քարտուղարության անդամ:
2012-2017թթ. ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 11.06.2012 - 03.06.2014թթ.՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 03.06.2014-18.05.2017թթ.՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:
2018թ. նոյեմբերի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:
Հեղինակ է գիտական մի շարք աշխատությունների:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ: