National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Գայանե Ասքանազի Աբրահամյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
02.07.1979
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն

 
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1979թ. հուլիսի 2-ին Երեւանում:

2007թ. ավարտել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի պատմության եւ տեսության ֆակուլտետը: Արվեստաբան:

2009թ.՝  Լրագրողների միջազգային կենտրոնը (ICFJ) (Վաշինգտոն):

2016-2018թթ. եղել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հկ հիմնադիր նախագահ։ 2016-2018թթ.՝ «Հոդված 3» ակումբի հիմնադիր ղեկավար:

2017-2018թթ.՝ Factor.am կայքի «ՀանրաԴիտակ» հաղորդաշարի հեղինակ:

2013-2017թթ.՝  «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Կլոր սեղան» հաղորդաշարի հեղինակ: 2002-2013թթ.՝ Armenianow.com առցանց լրատվական կայքի լրագրող: 2006-2018թթ.՝  միջազգային Eurasianet.org (Նյու Յորք) պարբերականի հայաստանյան թղթակիցը: 2006-2018թթ. թղթակցել է «One Magazine» (ԱՄՆ) միջազգային ամսագրին,  2015-2017թթ.՝ The Guardian (Լոնդոն) պարբերականին: 2008-2010թթ.՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (UNDP) միջազգային կազմակերպության «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացման» ծրագրի հաղորդակցության գծով փորձագետ: 2008 -2009թթ.՝ «Միջազգային հետազոտությունների եւ փոխանակման խորհուրդ» (IREX) կազմակերպության «Լրատվամիջոցների աջակցման ծրագրի» դասընթացավար եւ խմբագիր: 2001-2002թթ.՝ Armenian International Magazine (AIM) ամսագրի լրագրող։ 1997-2001թթ.՝ «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի ծրագրերի համակարգող:

«Excellence in Journalism» մրցույթի (2002թ., IREX/Promedia), ՄԱԿ-ի «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում» տարածաշրջանային մրցանակաբաշխության  «Լավագույն առցանց հոդված» անվանակարգի  (2006թ., Թբիլիսի), «Լավագույն քաղաքական լրագրող» անվանակարգի (2008թ., IREX/CMSPA), «Catholic Press Award 2010» միջազգային մրցույթի առաջին եւ գլխավոր (2010թ.,  ԱՄՆ, Նյու Յորք), «ՆԱ/ՆԵ»  մրցանակաբաշխության (2010 եւ 2011թթ., British Council, OSCE, UNFPA), «Ճամպրուկ» լրագրողական մրցույթի (2012թ., ՀՀ ԵՄ պատվիրակություն), ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մրցանակաբաշխության առաջին եւ գլխավոր (2014 թ.), «Խոսքի ազատություն» մրցանակաբաշխության (2015թ., Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Գյումրի) մրցանակակիր է:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել  «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am