Ծնվել է 1972թ. փետրվարի 25-ին Արմավիրի մարզի Փշատավան գյուղում։
1996թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան:
Մասնակցել է «Աշխատանքի ուսումնասիրության հետազոտական մեթոդները» դասընթացին (2009թ., Վ.Վ. Գիրի անվան աշխատանքի ազգային ինստիտուտ (V.V Giri National Labour Institute), Նյու Դելի):
1996-2001թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության առաջատար իրավաբան: 1997-2003թթ. եղել է ԵՊՃՀ, 2000-2010թթ.՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի, 2008-2012թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի, 2012-2015թթ.՝ ՀՀ փաստաբանական դպրոցի դասախոս: 2001-2004թթ՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES), 2004-2005թթ.՝ «Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն» հկ քաղաքացիական ուսուցանող: 2006-2008թթ.՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ: 2008-2009թթ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության անձնակազմի կառավարման բաժնի պետ: 2009-2018թթ.՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ իրավախորհրդատու:
2006 թվականից արտոնագրված փաստաբան է, ՀՀ փաստաբանների պալատի անդամ: «Տեղեկատվական աջակցության եւ քաղաքացիական կրթության կենտրոն» հկ հիմնադիր նախագահն է:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
ՀՀ աշխատանքային իրավունքի վերաբերյալ մի շարք ձեռնարկների համահեղինակ է: Ճանաչվել է ՀՀ փաստաբանական դպրոցի տարվա լավագույն դասախոս (2013թ.):
Ամուսնացած է: