Ծնվել է 1979թ. օգոստոսի 27-ին Երեւանում:
1996թ. ընդունվել է Վ.Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ: 2000թ. դադարեցրել է ուսումը, այնուհետեւ 2004-2007թթ. շարունակել է Երեւանի կառավարման եւ կրթության զարգացման համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում: Լեզվաբան: 2001թ. ավարտել է «R & R» ուսումնական կենտրոնը: Ձեռնարկությունների կառավարիչ: 2008թ. ավարտել է Երեւանի միջազգային հարաբերությունների համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան:
2001-2004թթ. եղել է «Սարեկ» ՍՊԸ գլխավոր տնօրեն: 2008թ.` «Տրանսկոնսերվիս» ՍՊԸ գործադիր տնօրեն: 2009-2011թթ.` Հայռուսգազարդի «ԷյԻՋԻ սերվիս» ՍՊԸ գլխավոր տնօրենի խորհրդական:
2000թ. հիմնադրել է Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը, 2007-2009թթ. եղել է կուսակցության վարչության նախագահ: 2004թ. հիմնադրել է «Կայունություն» հասարակական միավորումը: 2011-2015թթ. եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ եւ կուսակցության խոսնակ: 2015թ. մայիսի 16-ին ընտրվել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ:
2012-2017թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:
2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): 24.05.2017-13.09.2018թթ.՝ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 13.09.2018-14.01.2019թթ.՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Ծառուկյան» խմբակցության անդամ:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է «Սուրբ Գեորգի հաղթանակող» մեդալով (2011թ., ՌԴ), Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի հոբելյանական մեդալով (2014թ., ԲՀ ՊՆ), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գործունեությանը մասնակցության եւ ԱՊՀ պետությունների ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում ներդրման համար մեդալով եւ պատվոգրով (2015թ.):
Ամուսնացած է, ունի մեկ զավակ: