Ծնվել է 1983թ. փետրվարի 8-ին Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղում:
2004թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետը: 2006թ.՝ ԵՊՀ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2009թ.՝ ԵՊՀ նույն ֆակուլտետի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու:
Ստացել է հաշվապահի եւ աուդիտորի որակավորում (2008թ.՝ ՀՀ ֆինանսների նախարարություն եւ 2014թ.՝ ՀՀ հաշվապահների եւ աուդիտորների ասոցացիա, ՀՀ ֆինանսների նախարարություն):
2005-2006թթ. եղել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ վարկային մասնագետ: 2006-2008թթ.՝ «Մետրոպոլ» ՍՊԸ հաշվապահ: 2008-2010թթ.՝ «Սովռանո» ՍՊԸ ֆինանսիստ:
2009 թվականից ԵՊՀ դասախոս է: 2009-2010թթ.՝ «ՖՖԱ ինվեսթմենթ» ՍՊԸ եւ «Սոնագրո» ՍՊԸ գլխավոր հաշվապահ: 2010-2011թթ.՝ «Վիդիս Դիսթրիբյուշն» ՍՊԸ վերստուգող: 2010-2015թթ.՝ «Ի Էմ Էյջ Քոնսթրաքշն» ՓԲԸ ֆինանսական գծով փոխտնօրեն: 2011-2018թթ.՝ «ՖԻՆՍ» ՓԲԸ տնօրեն: 2013-2015թթ.՝ «ԱֆինաՊալլադա» շինարարական ՓԲԸ հայաստանյան մասնաճյուղի գլխավոր հաշվապահ:
2013-2018թթ.՝ «Հյուսիսային պողոտա 6» համատիրության գլխավոր հաշվապահ: 2013-2018թթ.՝ «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ վերստուգող: 2014-2015թթ.՝ «Գրիման» ՍՊԸ գլխավոր հաշվապահ: 2015-2018թթ.՝ «Բակտեկ Էկո» ՍՊԸ տնօրեն: 2016-2018թթ.՝ «Մեծն Ներսես» բարեգործական հկ գլխավոր հաշվապահ: 2017-2018թթ.՝ «Կենցաղային քիմիայի գործարան» ՍՊԸ գլխավոր հաշվապահ: 2017-2018թթ.՝ «Ինտերքլին» ՍՊԸ ֆինանսական տնօրեն, «Մոգո» ՈՒՎԿ ՍՊԸ վերստուգող: 2018թ.՝ «Գոլդեն Տոբակո» ՍՊԸ գլխավոր հաշվապահ: 2018թ. փետրվար- նոյեմբեր՝ «Կոտայք գարեջուր» ՍՊԸ ներքին աուդիտոր: 2018թ. մարտ-դեկտեմբեր՝ «Համազգային հայ կրթական եւ մշակութային» հիմնադրամի գլխավոր հաշվապահ:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: