Ծնվել է 1972թ. ապրիլի 16-ին Ջավախքի Գանձա գյուղում:
1995թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 1997թ.` ՀՀ կառավարման ակադեմիան, 2006թ.` Եվրախորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը: Միջազգայնագետ-պատմաբան, պետական ծառայող: Պատմական գիտությունների թեկնածու:
1996 թվականից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դասախոս է:
1995 թվականից «Ջավախք» հայրենակցական միության անդամ է, 2003թ.՝ ղեկավար մարմնի անդամ, 2006թ.` միության նախագահ: 1997-2021թթ. եղել է «Հզոր հայրենիք» կուսակցության ղեկավար մարմնի անդամ, կազմակերպական բաժնի վարիչ, 2006-2021թթ.` կուսակցության փոխնախագահ:
2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ:
2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:
2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (ՀՀԿ): 24.05.2017-15.06.2018թթ.՝ ԱԺ արտաքին հարաբերությունների, 25.07.2018-14.01.2019թթ.՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների անդամ: 18.05.2017-29.05.2018թթ.՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, 29.05.2018-14.01.2019թթ.՝ խմբակցություններում ընդգրկված չի եղել:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է Ռուսաստանի հայերի միության մեդալով (2011թ.) եւ «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով (2019թ.):
Գիտական մի շարք հոդվածների եւ մեկ մենագրության հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: