National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Աննա Սամվելի Կարապետյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
17.01.1977
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն

Ծնվել է 1977թ. հունվարի 17-ին Գավառում:

2013թ. ավարտել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2016թ.՝ ՀՀ փաստաբանական դպրոցը:

Մասնակցել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կանանց լիդերության դպրոցի 26-րդ հոսքի «Հասարակական-քաղաքական գործունեության կազմակերպիչ» (2009թ.), Ամերիկյան իրավաբանական ընկերակցության՝ CEELI INC-ի հայաստանյան ներկայացուցչության «Իրավունք բոլորի համար» ծրագրի (2011թ.), Իրավաբանական կլինիկական կրթության օժանդակման կենտրոնի եւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA ROLI) (2011-2012թթ.), ԵԱՀԿ երեւանյան գրասեյակի «Միգրանտների ինտեգրման լավագույն փորձը՝ ԵԱՀԿ պարտավորություններին համահունչ» վերապատրաստման (2015թ.), ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի «Միգրանտների իրավունքները» վերապատրաստման (2016թ.) դասընթացներին, Միջազգային խորհրդարանական համագործակցության ծրագրին (2017թ., Բունդեսթագ, Գերմանիա):

2013-2014թթ. եղել է «Գալիկյան» փաստաբանական գրասենյակի իրավաբան: 2015-2018թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական: 2018թ. հունիս-օգոստոս՝ ՀՀ առաջին փոխվարչապետի խորհրդական: 08.08.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած չէ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am