Ծնվել է 1987թ. մայիսի 28-ին Երեւանում:
2008թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգերի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետը:
2016թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի մագիստրատուրան:
2008թ. աշխատել է «ԱրմենՏել» ՓԲԸ խոշոր բիզնեսի հետ զբաղվող բաժնի ավագ մասնագետ: 2013-2017թթ.՝ ՀՀ վերահսկիչ պալատի առաջատար մասնագետ:
2018թ. հունվար-2019թ. հունվար՝ «Սոֆթկոնստրակտ» ՍՊԸ ապրանքատեր:
2017թ.՝ «Հավասարություն» հկ նախագահ: 2010թ.՝ Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի (ՀՀՖ) նախագահության անդամ:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է ՀՀՖ ոսկյա կրծքանշանով (2013թ.), ՀՀ ՊՆ շնորհակալագրով (2016թ.):
Մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:
Ամուսնացած չէ: